ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Համեմատության եզրեր չկան

Համեմատության եզրեր չկան
28.06.2026 | 12:30

Ես բնավ համակարծիք չեմ այն մոտեցմանը, որ Հայաստանը երբևէ ասպատակած մահմեդական արշավանքները, կոնկրետ եկեղեցու մասով, մշտապես խնդրահարույց են եղել:

Մասնավորաբար, դիտարկենք այս դրվագը:

1734թ. Նադիր շահը, երբ ժամանում է Էջմիածին, կոշիկները հանում է, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագին։ Ավելին, շահը ծնկի է գալիս և, արցունքն աչքերին, աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։

Ըստ էության, Պարսից շատ այլ շահեր, ինչպես նաև Օսմանյան սուլթաններ մինչ այդ դեպքն էլ տարբեր առիթներով մտել էին հայոց եկեղեցիներ, սակայն երբեք չէին աղոթել:

Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել շահին (նշենք, որ շահի նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել):

Ի դեպ, քչերը հավանաբար գիտեն, որ Նադիր շահին օծել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, ով բավական լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Ավելին, շահի վստահությունը շահելով, կաթողիկոսը վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Դրանից բացի, Կրետացու անմիջական միջնորդությամբ, խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ:

Հիմի դե համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլն ո՞ւր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 8358

Մեկնաբանություններ